Գեղարքունիքում ավարտվել է ՀՖՖ «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի մարզային փուլը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի միջհամայնքային և մարզային փուլերը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Վարդան Դավթյանը, մրցաշարն անցկացվում է «Ֆուտբոլը դպրոցում» կրթական ծրագրի շրջանակում` երեք տարիքային խմբերի` մինչև 10,12, և 14 տարեկանների միջև։ 

Մրցաշարի նպատակն է դպրոցականների շրջանում ձևավորել առողջ ապրելակերպը, մեծացնել ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը։ 

Տարբեր բնակավայրերում ՀՖՖ-ի կողմից կառուցված արհեստական խոտածածկով փոքր դաշտերում կայացած մրցումներում ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին մարզի դպրոցների թիմերը։

Մինչև 10 տարեկանների մրցապայքարում հաղթողի կոչումը նվաճեց Սևան քաղաքի թիվ 3, մինչև 12 տարեկանների մրցապայքարում՝ Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը։ Մինչև 14 տարեկանների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Լճաշենի միջնակարգ դպրոցի թիմը, որն էլ իրավունք ստացավ մասնակցելու հանրապետական եզրափակիչ փուլին։ Եզրափակիչը կկայանա 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ 

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել