Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում կներկայացնի Անիտա Աբգարյանը

1 րոպեի ընթերցում

Հայուհի Անիտա Աբգարյանը Վրաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը կանցկացվի Վրաստանում։ Նա հաղթել է Վրաստանի  ազգային նախընտրական փուլում՝ զբաղեցնելով առաջին տեղը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հաղորդում է վրացական 1TV.GE լրատվականը: 

10-ամյա Անիտա Աբգարյանը հաղթել է Վրաստանի հանրահայտ մանկական երաժշտական նախագծի՝ «Ռանինա»-ի 8-րդ եթերաշրջանում։ Կանոնների համաձայն՝ Անիտան այս տարի կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում։

«Shine Like a Star» երգը գրել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն։ Երգի բառերի վրա նրա հետ աշխատել է նաև «Candy» խմբի անդամ Մարիամ Գվալաձեն, որը 2011 թվականին Վրաստանում հաղթեց մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը։

Մրցութային երգի տեսահոլովակի վրա աշխատել են Առաջին ալիքի աշխատակիցները։  Տեսահոլովակի ռեժիսորը Թեմուր Կվիրկվելիան է, իսկ զգեստները ստեղծել է Իզա Նադարեիշվիլին:

Նկարահանումները տեղի են ունեցել Ուպլիսցիխում, իսկ տեսահոլովակում Անիտա Աբգարյանին ուղեկցում է Զաքարիա Պալիաշվիլիի անվան տաղանդների տասնամյա դպրոցի նվագախումբը: 

Հայերեն العربية Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան