Քաղաքականություն

ԱԳՆ-ում անցկացվել են Հայաստան-Խորվաթիա քաղաքական խորհրդակցություններ՝ ոլորտային համագործակցության օրակարգով

2 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ում անցկացվել են Հայաստան-Խորվաթիա քաղաքական խորհրդակցություններ՝ ոլորտային համագործակցության օրակարգով

Երևանում նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՆ-ն։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկային, բարձրաստիճան շփումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը քաղաքական երկխոսության խթանման և տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։

Կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, նորարարական տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության խորացման և զարգացման հեռանկարները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Ընդգծվել է նաև եվրոպական ինտեգրման փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում