Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Ալի բին Մուհամմադ Ալ-Շահրանը կարևորել են Հայաստան-Սաուդյան Արաբիա համագործակցության զարգացումը

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Ալի բին Մուհամմադ Ալ-Շահրանը կարևորել են Հայաստան-Սաուդյան Արաբիա համագործակցության զարգացումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ Ալ-Շահրանին։

«Ուղիղ երկու տարի առաջ 2023 թվականի նոյեմբերին էր, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ, և դա զուտ ֆորմալ հարաբերությունների հաստատում չէր. մենք հիմք դրեցինք ջերմ հարաբերությունների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանի խոսքերն է մեջբերված ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Ողջունելով այցը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցության ներուժի առավելագույն իրագործումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:

Ալի բին Մուհամմադ Ալ-Շահրանին շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայից Հայաստան այս առաջին պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար՝ վստահություն հայտնելով, որ այն իր ներդրումը կունենա երկու երկրների միջև համագործակցության և բարեկամության զարգացման գործում:

Զրուցակիցներն ընդգծել են կոնկրետ ծրագրերի իրականացման հարցում երկուստեք առկա հետաքրքրությունն, այդ թվում՝ մարդկանց միջև շփումների ու զբոսաշրջության, գործարար կապերի խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանն աջակցող դիրքորոշումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում