ՌԴ-ն պարզաբանումներ է սպասում ԱՄՆ-ից՝ միջուկային փորձարկումների մասին հակասական հայտարարությունների շուրջ. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Հնարավոր միջուկային փորձարկումների հետ կապված Վաշինգտոնի ազդակները Մոսկվայում որակում են հակասական և կարծում են, որ դրանք պարզաբանումներ են պահանջում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առայժմ մենք նշում ենք, որ Վաշինգտոնից եկող ազդակները, որոնք աշխարհի բոլոր անկյուններում առաջացնում են հիմնավորված մտահոգություններ, շարունակում են հակասական մնալ։ Եվ, իհարկե, իսկական պատճառները պետք է պարզաբանվեն», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ եթե «Վաշինգտոնում մտադրվել են մտացածին պատրվակներով անմիջապես վերսկսել միջուկային մարտալիցքերի տարրերի փորձարկումները, ինչը հակասում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դրույթներին և համապատասխան ազգային մորատորիումների բովանդակությանը», ապա դա «անկասկած, կստեղծի չափազանց բացասական դինամիկա և կհանգեցնի այլ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից պատասխան քայլերի»։

Ինչպես նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, «սա վերաբերում է նաև ամերիկյան զինանոցում գտնվող ռազմավարական հարձակողական սպառազինությունների փորձարկմանը»։ Զախարովան լրագրողների խնդրանքով այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Minuteman 3 հրթիռի փորձարկումների մասին հաղորդագրությունները։

«Ինչքանով այժմ կարելի է դատել այն նյութերից, որոնք հրապարակվել են, խոսքը համեմատաբար սովորական գործողությունների մասին է։ Սակայն ևս մեկ անգամ ուզում եմ ասել. սա միայն նախնական տեսակետն ​​է։ Փորձագետները, որոնք դրանով զբաղվում են, անշուշտ, հետո իրենց խոսքը կասեն», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում

Մոսկվայում կազմակերպվել է դասական երաժշտության երեկո՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին

ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը