Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Ուզբեկստանի հետ «անհավանական» առևտրատնտեսական համաձայնագրի կնքման մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Ուզբեկստանի հետ «անհավանական» առևտրատնտեսական համաձայնագրի կնքման մասին

ԱՄՆ-ն Ուզբեկստանի հետ ստորագրել է շուրջ 135 միլիարդ դոլարի առևտրատնտեսական համաձայնագիր, որը նախատեսում է առաջիկա 3 տարում Ուզբեկստանի կողմից 35 միլիարդ դոլարի ներդրումներ ԱՄՆ-ում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ուրախ եմ հայտարարելու Միացյալ Նահանգների և Ուզբեկստանի միջև անհավանական առևտրատնտեսական համաձայնագրի մասին: Առաջիկա երեք տարվա ընթացքում Ուզբեկստանը գնումներ կկատարի և կներդնի գրեթե 35 միլիարդ դոլար, իսկ առաջիկա 10 տարվա ընթացքում՝ ավելի քան 100 միլիարդ դոլար ամերիկյան առանցքային ոլորտներում, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի, ավիացիայի, ավտոմեքենաների մասերի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, էներգետիկայի և քիմիական նյութերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ուզբեկստանի մեծարգո նախագահ Շավքաթ Միրզիյոևին: Մենք ակնկալում ենք մեր երկրների միջև երկարատև և արդյունավետ հարաբերություններ»,- նշել է Թրամփը գրառման մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին։ Թրամփը հանդիպման սկզբում հայտարարել է, որ քննարկումների առանցքում օգտակար հանածոներն են. նա շեշտել է, որ իր վարչակազմը ջանքեր է գործադրում ընդլայնելու և ապահովելու ԱՄՆ դրանց մատակարարման շղթաները նոր համաձայնագրերի միջոցով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում