Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ին խնդրում է վերացնել պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ին խնդրում է վերացնել պատժամիջոցները

Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին վերացնել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները, ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լսել Իսլամական Հանրապետության իշխանություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է The Associated Press  գործակալությունը։ 

«Եվ, անկեղծ ասած, Իրանը հարցնում է` արդյոք պատժամիջոցները կարող են վերացվել։ Իրանի նկատմամբ գործում են ամերիկյան շատ խիստ պատժամիջոցներ, որոնց պատճառով նրա համար շատ դժվար է անել այն, ինչ ցանկանում է։ Եվ ես պատրաստ եմ լսել դա։ Տեսնենք, թե ինչ կլինի, բայց ես պատրաստ եմ», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը փետրվարի 4-ին ստորագրել է հրամանագիր Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի առավելագույն ճնշումը վերականգնելու մասին։ Փաստաթղթի նպատակն է, մասնավորապես, թույլ չտալ Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ստացումը։ Այն նախատեսում է, այդ թվում, Վաշինգտոնի ջանքերի ակտիվացում, որոնք ուղղված են  իրանական նավթի արտահանման կրճատմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում