Միացյալ Նահանգներ

Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներին

2 րոպեի ընթերցում

Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Թրամփը հանդիպման սկզբում հայտարարել է, որ քննարկումների առանցքում օգտակար հանածոներն են. նա շեշտել է, որ իր վարչակազմը ջանքեր է գործադրում ընդլայնելու և ապահովելու ԱՄՆ դրանց մատակարարման շղթաները նոր համաձայնագրերի միջոցով։ 

ԱՄՆ նախագահը Կենտրոնական Ասիան անվանել է «չափազանց հարուստ տարածաշրջան»՝ հավելելով, որ ցանկանում է ավելի ամրապնդել հինգ երկրների հետ գործընկերությունը։ 

2015 թվականին մեկնարկած C5+1 հարթակը միավորում է Միացյալ Նահանգներին և Կենտրոնական Ասիայի հինգ պետություններին՝ տնտեսական, էներգետիկ և անվտանգության հարցերում համագործակցությունը խթանելու համար:

Վաշինգտոնում Միացյալ Նահանգների և Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովից առաջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է բանաձև երկրների միջև տարբեր ոլորտներում գործընկերության խորացման մասին: Փաստաթղթում նշվում է, այդ թվում՝ անվտանգության ընդհանուր շահերի ամրապնդումը, էներգետիկայի և կարևոր օգտակար հանածոների ոլորտներում համագործակցությունը, հակաահաբեկչական ջանքերի համակարգումը: 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել էր Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարներին և հայտարարել, որ հաջորդ տարի կայցելի այդ երկրներ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում