Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը մերժել է Իսրայելի հետ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը մերժել է Իսրայելի հետ բանակցությունները

Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք օրինական իրավունք ունեն «դիմադրելու իսրայելական օկուպացիային»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Հեզբոլլահ»-ի Տելեգրամ ալիքի էջում տեղադրված հայտարարությունը, զինյալները հայտարարել են, որ Լիբանանը պարտավոր չէ ներքաշվել Իսրայելի հետ քաղաքական բանակցությունների մեջ։

«Լիբանանի ներկայիս առաջնահերթությունն ագրեսիան դադարեցնելն է՝ համաձայն հրադադարի հռչակագրի և սիոնիստական ​​թշնամուն ճնշելը, որպեսզի նա պահպանի հրադադարը։ Լիբանանը չպետք է ագրեսիվ շանտաժի ենթարկվի կամ սիոնիստական ​​թշնամու հետ քաղաքական բանակցությունների մեջ ներքաշվի։ Նման բանակցությունները չեն ծառայում ազգային շահին և ստեղծում են գոյաբանական ռիսկեր»,-ասվում է հայտարարության մեջ։

«Հեզբոլլահ»-ից հայտնել են, որ շարունակելու են պայքարը Լիբանանի ինքնիշխանության պահպանման նպատակով։ «Մենք հաստատում ենք մեր օրինական իրավունքը՝ դիմադրելու օկուպացիային և ագրեսիային, ինչպես նաև կանգնելու մեր բանակի և մեր ժողովրդի կողքին՝ մեր երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

«Հեզբոլլահն» իր ուղերձն ավարտել է՝ կոչ անելով լիբանանյան բոլոր խմբավորումներին ընդունել միասնական և արժանապատիվ ազգային դիրքորոշում։ Շարժումը պնդել է, որ միայն նման միասնությունը կարող է արդյունավետորեն դիմակայել արտաքին սպառնալիքներին։

Նոյեմբերի 4-ին Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է Իսրայելի հետ բանակցությունների անհրաժեշտության մասին՝ նշելով, որ իր երկիրն այլընտրանք չունի։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում