Թրամփը պատրաստակամություն է հայտնել օգնելու Նյու Յորքի նոր քաղաքապետին

1 րոպեի ընթերցում

TOKYO, JAPAN - OCTOBER 29: U.S. President Donald Trump speaks to journalists aboard Air Force One en route to South Korea on October 29, 2025 in Japan. Trump is traveling to South Korea for the APEC meetings, following an appearance at the ASEAN summit in Malaysia, and a trip to Japan, where he called on Japanese Emperor Naruhito and new Prime Minister Sanae Takaichi. (Photo by Andrew Harnik/Getty Images)

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Նյու Յորքի նորընտիր դեմոկրատ քաղաքապետ Զոհրան Մամդանիին։

«Տեսնենք, թե կոմունիստն ինչ կանի Նյու Յորքում։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Նյու Յորքը հաջողակ քաղաք լինի։ Գուցե մի փոքր օգնենք նրանց», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Մայամիում կայացած բիզնես համաժողովում։

Մինչ ընտրությունները Թրամփը հայտարարել էր, որ եթե հաղթի Մամդանին, որին նա կոմունիստ է անվանում, ապա նա կկրճատի քաղաքի դաշնային ֆինանսավորումը: ԱՄՆ նախագահը նշել էր, որ Մամդանիի հաղթանակի պարագայում Նյու Յորքը կբախվի «լիակատար և վերջնական  տնտեսական ու սոցիալական աղետի»։

Մինչդեռ Մամդանին հայտարարել է, որ իր ղեկավարությամբ Նյու Յորքը կդառնա ԱՄՆ-ի նախագահին դիմադրելու կենտրոն։ 

34-ամյա Մամդանին պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ին։ Նա կդառնա Նյու Յորքի ամենաերիտասարդ և առաջին մուսուլման քաղաքապետը։

Մամդանին, մասնավորապես, հանդես է գալիս բնակարանի համար վարձավճարները սահմանափակելու, ցածր գներով խանութներ բացելու և վերգետնյա փոխադրամիջոցով անվճար երթևեկության օգտին։ 

Հայերեն Русский

Զելենսկին Քարնիի հետ հանդիպման նպատակով ժամանել է Կանադա

Թրամփը խոստացել է ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու 5000 դոլար վճարել ընտրություններում Հանրապետականների հաղթանակի դեպքում

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը