ՀԱՄԱՍ-ը իսրայելական կողմին է հանձնել ևս մեկ պատանդի աճյուն
1 րոպեի ընթերցում

Իսրայելը Կարմիր Խաչի միջոցով ստացել է ևս մեկ զոհված պատանդի աճյուն։ Այն հանձնվել է Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակին և Անվտանգության ուժերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի գրառման մեջ հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը ։
The Times of Israel-ի փոխանցմամբ՝ դատաբժշկական փորձագետները հաստատել են աճյունի ինքնությունը։
Տեղեկություններ են հաղորդվում, որ այժմ Գազայի հատվածում պահվում են վեց սպանված պատանդների մարմինները։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը՝ Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնել են իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը, որը ենթադրում է նաև գերիների ու զոհվածների աճյունների փոխանակում։