Հյուսիսային Կորեան խոստացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ին

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան դատապարտում է իր դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները և հայտարարում, որ դրանք ոչ մի նշանակություն չեն ունենա Վաշինգտոնի նկատմամբ Փհենյանի քաղաքականության համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Վերջերս ԱՄՆ-ի նոր վարչակազմն իշխանության գալուց հետո հրապարակել է ԿԺԴՀ-ի դեմ միակողմանի պատժամիջոցների՝ թվով հինգերորդ փաթեթը։ Այսպիսով, ԱՄՆ-ի վարչակազմը հստակ ցույց է տվել իր դիրքորոշումը՝ մինչև վերջ թշնամաբար վերաբերվել մեր պետության նկատմամբ», -ասվում է ԱՄՆ-ի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Կիմ Ըն Չհորի հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

«ԱՄՆ-ի պատժամիջոցները, ինչպես անցյալում, որևէ ազդեցություն չեն ունենա ԱՄՆ-ի նկատմամբ մեր մտածողության և մոտեցման վրա», - ընդգծել է նա և հավելել, որ չի կարելի «նոր արդյունքների» սպասել՝ կրկնելով «անհաջող հին սցենարը»։

Կիմ Ըն Չհորը հավելել է, որ Փհենյանը «հայելային ձևով» կվերաբերվի Վաշինգտոնին, որը հաստատել է իր թշնամական տրամադրվածությունը։

Հայերեն Русский

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին