Աշխարհ

Ֆրանսիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան վիրավորներ

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Օլերոն կղզում վարորդը մեքենան վարել է հետիոտների և հեծանվորդների վրա, ինչի հետևանքով առնվազն ինը մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարար Լորեն Նունեզին։ 

Տարբեր լրատվամիջոցներ գրում են 10 վիրավորի մասին։

Տեղի դատախազներից մեկը հայտնել է, որ ձերբակալման պահին 35-ամյա կասկածյալը բացականչել է «Ալլահու Ակբար» (Աստված մեծագույնն է)։

Տղամարդը մեքենան մարդկանց վրա է վարել կղզու տարբեր հատվածներում։ Վիրավորներից չորսը ծայրահեղ ծանր վիճակում են։

Հանցագործության շարժառիթը հայտնի չէ, սակայն ըստ Le Parisien-ի՝ չի բացառվում, որ կասկածյալը կարող է հոգեկան խնդիրներ ունենալ։ 

Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են  նաև, որ տղամարդը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, ինչպես նաև թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։ Նաև հաղորդվում է, որ կասկածյալը փորձել է  հրկիզել իր մեքենան, որի մեջ եղել են մեկ կամ մի քանի գազաբալոններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում