Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակն առանց սահմանափակման թիրախավորում է դեղին գոտու տարածքում գտնվող ՀԱՄԱՍ-ի անդամներին. Կաց

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակն առանց սահմանափակման թիրախավորում է դեղին գոտու տարածքում գտնվող ՀԱՄԱՍ-ի անդամներին. Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) կոչնչացնի ՀԱՄԱՍ-ի թունելները և բոլոր ահաբեկիչներին Գազայում Իսրայելի կողմից վերահսկվող տարածքներում։ «Արմենպրես»-ի փոխացմամբ՝ այս մասին Կացը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Իսրայելի քաղաքականությունը Գազայում հստակ է. Իսրայելի պաշտպանության բանակը աշխատում է թունելները ոչնչացնելու և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին առանց որևէ սահմանափակման վերացնելու ուղղությամբ մեր վերահսկողության տակ գտնվող դեղին գոտում», - նշել է նա:

Կացի խոսքով՝ նպատակը բոլոր զոհված պատանդների վերադարձի հետ մեկտեղ ՀԱՄԱՍ-ի զինաթափումն ու Գազայի ապառազմականացումն է։

The Times of Israel-ի տեղեկացմամբ՝ համաձայն իսրայելական գնահատականների՝ ՀԱՄԱՍ-ի մոտ 200 զինված անդամներ ներկայում գտնվում են Գազայի հատվածի հարավում Իսրայելի կողմից վերահսկվող տարածքների տակ գտնվող թունելներում, մասնավորապես՝ Ռաֆահում, և չեն կարողանում նահանջել ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող տարածքներ՝ առանց թունելներից դուրս գալու և իսրայելական զորքերի կողմից նկատվելու։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը նրանց անվտանգ անցում թույլ չի տա: Ըստ որոշ տեղեկությունների՝ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը քաղաքական պաշտոնյաներին խորհուրդ է տվել, որ Իսրայելը Ռաֆահից գրոհայինների անվտանգ անցման համար պայման դնի լեյտենանտ Հադար Գոլդինի մարմնի վերադարձը, որը 2014 թվականին Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ մարտերում զոհվել էր, և որի մարմինը պահվում է այդ ժամանակվանից ի վեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում