ՀՀ ՇՄ նախարարն ընդունել է Բելգիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՇՄՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքները։ Նախարարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը և իրականացվող աշխատանքների ժամանակացույցը՝ շեշտելով կապույտ և կանաչ գոտիների կազմակերպման ենթակառուցվածքային ապահովումը, մասնակցող երկրների պատվիրակությունների ընդունելության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված քայլերը, ինչպես նաև միջոցառման արդյունավետ կազմակերպման համար ներդրվող նորարարական մոտեցումները։

COP17-ը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ներկայացնում՝ միջազգային հարթակում առավել ընդգծելու երկրի դերը բնապահպանական գլոբալ նախաձեռնություններում և ներկայացնելու Հայաստանի ջանքերն ու առաջնահերթությունները կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական կայունության և «կանաչ» տնտեսության զարգացման ուղղություններով։

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության ներգրավվածությանը խոշոր միջազգային բնապահպանական ֆորումերում, ներկայացրել Բրազիլիայում կայանալիք COP30-ին մասնակցության նախապատրաստական գործընթացները, ինչպես նաև ընդգծել նման միջոցառումների կարևորությունը գիտելիքների փոխանակման, գործընկերային ցանցերի ընդլայնման և արդյունավետ միջազգային համագործակցության խորացման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անտառտնկման և անտառվերականգնման ոլորտում իրականացվող ծրագրերը, դիտարկվել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվել բժշկական թափոնների անվտանգ կառավարման թեմային՝ դիտարկելով այդ ուղղությամբ Հայաստանի պետական քաղաքականության զարգացումները և միջազգային փորձի կիրառման հեռանկարները։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկուստեք պատրաստակամություն՝ շարունակելու սերտ համագործակցությունը և ընդլայնելու բնապահպանական նոր ծրագրերի և աջակցության նախաձեռնությունների շրջանակը։

Հայերեն

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի