Մերձավոր Արևելք

Իսրայելը թիրախավորել է Գազայի հատվածի տարբեր շրջաններ

2 րոպեի ընթերցում

Իսրայելը թիրախավորել է Գազայի հատվածի տարբեր շրջաններ

Իսրայելը ռմբակոծել է Գազա քաղաքից արևելք գտնվող Շուջաիյա և Թուֆֆահ թաղամասերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ ավիահարվածներ են հասցվել նաև Խան Յունիսի շրջանի Բանի Սուհեյլա բնակավայրի ուղղությամբ։

Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ իսրայելական ուժերը ավերածություններ են իրականացնում Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան հատվածներում։

Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ իսրայելական ուժերը ռմբակոծություններ են իրականացրել նաև Արևմտյան ափի տարբեր շրջաններում։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կոչ է արել բացել Գազայի հատվածի բոլոր անցակետերը՝ մարդասիրական գործողություններն ընդլայնելու նպատակով։ 

«Գազայում հրադադարից երեքուկես շաբաթ անց մենք սննդի ծանրոցներ ենք բաժանել ամբողջ Գազայի հատվածում գրեթե մեկ միլիոն մարդու», - ասել է ՊՀԾ-ի խոսնակ Աբիր Ատիֆան՝ ընդգծելով մյուս անցակետերի բացման և տարածքում մարդասիրական օգնության հասանելիության ընդլայնման կարևորությունը։

ՊՀԾ-ն ներկայում Գազայում շահագործում է սննդի բաշխման համար նախատեսված 145-ից կենտրոններից 44 -ը։ 

Իսրայելական լրատվամիջոցները  նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան հաղորդել են, որ ՀԱՄԱՍ-ի ռազմական թև համարվող ալ-Կասսամ բրիգադի անդամները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) միջոցով իսրայելական կողմին են հանձնել ևս մեկ պատանդի աճյուն, որը նույնականացվել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում