Ռուսաստան

Ռուսաստանում սպառազինության հեռանկարային համակարգերի ստեղծման բոլոր պլանները կատարվում են. Պուտին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում սպառազինության հեռանկարային համակարգերի ստեղծման բոլոր պլանները կատարվում են. Պուտին

Ռուսաստանում սպառազինության հեռանկարային համակարգերի ստեղծման բոլոր պլանները կատարվում են. մարտական ​​հերթապահության է դրվել «Օրեշնիկ»-ը, 2026 թվականին մարտական ​​հերթապահության կդրվի «Սարմատ»-ը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Սպառազինության հեռանկարային համակարգերի ստեղծման, պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման, Ռուսաստանի բանակին ու նավատորմին ժամանակակից տեխնիկայով և սպառազինություններով ապահովելու առումով մեր բոլոր պլանները կատարվում են», - ասել է նա «Բուրեվեստնիկ»-ի և «Պոսեյդոն»-ի մշակողների պարգևատրման արարողության ժամանակ։

«Նկատի ունեմ «Ավանգարդ» ռազմավարական նշանակության նորագույն հրթիռային համակարգի ստեղծումը և մարտական հերթապահության դնելը: Մենք ստեղծել և ​​հերթապահության ենք դրել «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համակարգը, սկսել ենք դրա սերիական արտադրությունը, մեր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն ու սուզանավերից արձակվող հրթիռները հանդերձել ենք հակահրթիռային պաշտպանության հաղթահարման միջոցների ժամանակակից համակարգերով», - հայտարարել է Պուտինը։ 

Նա հավելել է, որ ընթացիկ տարում «Սարմատ» ծանր միջմայրցամաքային հրթիռային համակարգով մարտական ​​փորձարկումներ կանցկացվեն, իսկ հաջորդ տարի՝ 2026 թվականին, այն կդրվի մարտական ​​հերթապահության։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում