Միացյալ Նահանգներ

Միրզիյոևը ԱՄՆ այցի շրջանակում կհանդիպի Թրամփի հետ

2 րոպեի ընթերցում

Միրզիյոևը ԱՄՆ այցի շրջանակում կհանդիպի Թրամփի հետ

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նոյեմբերի 4-ին ավարտել է իր աշխատանքային այցը Կատար և մեկնել Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ 

«Մեր երկրի ղեկավարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ կմասնակցի Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի ղեկավարների C5+1 ձևաչափով գագաթնաժողովին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ Միրզիյոևն այցի ծրագրին համապատասխան կհանդիպի Թրամփի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի ներկայացուցիչների, ինչպես նաև ԱՄՆ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարների հետ։

«Կքննարկվեն ուզբեկաամերիկյան ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ընդլայնման և ամրապնդման հարցերը, ամենից առաջ առևտրատնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և ԱՄՆ-ի միջտարածաշրջանային փոխգործակցության խորացումը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Գործարար ծրագրի շրջանակում պլանավորվել են հանդիպումներ և միջոցառումներ՝ առաջատար ամերիկյան ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։

Միջոցառումների արդյունքներով պլանավորվում է մի շարք երկկողմ ու բազմակողմ փաստաթղթերի ընդունում, հավելել են մամուլի ծառայությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում