Հյուսիսային Կորեան մոտ 10 հրթիռ է արձակել Պենտագոնի ղեկավարի սահմանային այցի ժամանակ. Yonhap

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի զինված ուժերը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից շուրջ 10 հրթիռ են արձակել Դեղին ծովի ուղղությամբ՝ Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի սահմանի ապառազմականացված գոտի Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ժամանելուց մոտավորապես մեկ ժամ առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին:

Նոյեմբերի 3-ին Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարները 2017 թվականից ի վեր առաջին անգամ միասին այցելել են ապառազմականացված գոտի: Հրթիռի արձակումը գրանցվել է տեղական ժամանակով  մոտավորապես ժամը 16:00-ին։

Սեուլում նաև նշել են, որ Հյուսիսային Կորեայի զինված ուժերը նոյեմբերի 1-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին մոտ 10 հրթիռ են արձակել, երբ Հարավային Կորեայի Գյոնջու քաղաքում տեղի էր ունենում Կորեայի Հանրապետության և Չինաստանի գագաթնաժողովը: Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմում հանդիպումից առաջ նշել էին, որ Կորեական թերակղզու միջուկազերծումը կարող է երկու երկրների ղեկավարների քննարկման առարկա դառնալ:

Միացյալ Նահանգներ

Պենտագոնի ղեկավարը Հարավային Կորեայում այցելել է ապառազմականացված գոտի

Հայերեն Русский

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին