Միացյալ Նահանգներ

Պենտագոնի ղեկավարը Հարավային Կորեայում այցելել է ապառազմականացված գոտի

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը Հարավային Կորեայում այցելել է ապառազմականացված գոտի

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Հարավային Կորեա կատարած այցի շրջանակում այցելել է Հյուսիսային Կորեայի հետ սահմանի երկայնքով գտնվող ապառազմականացված գոտի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը։ 

Հեգսեթը սահմանային գոտում վայրէջք է կատարելուց հետո հանդիպել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Ան Գյու-բեքին։ Վերջինս նշել է, որ այս այցը խորհրդանշական նշանակություն ունի և ցույց է տալիս «Հարավային Կորեա-ԱՄՆ դաշինքի ուժը և համատեղ պաշտպանական դիրքորոշումը»։

Պաշտպանության նախարարները նոյեմբերի 4-ին կանցկացնեն Անվտանգության խորհրդատվական ամենամյա համաժողովը, որի ընթացքում կքննարկեն Հյուսիսային Կորեայի դեմ համատեղ պաշտպանական պատրաստվածությունը, պաշտպանությունը հրթիռային հարձակումերից, կիբերպաշտպանությունը և համագործակցությունը տարածաշրջային անվտանգության հարցերում:

Այցն ապառազմականացված գոտի տեղի է ունեցել Կորեայի Հանրապետությունում ամերիկյան զորքերի դերի վերաձևավորման Վաշինգտոնի մտադրության ֆոնին։ Վաշինգտոնը քննարկում է Հարավային Կորեայում գտնվող 28 500 ամերիկյան զորքերի դերն ավելի ճկուն դարձնելու հարցը՝ նպատակ ունենալով պահպանել Ասիայում ուժերի հավասարակշռությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում