Պաշտպանության նախարարությունը առաջիկայում կստանա դաշտային նոր համազգեստի առաջին փորձանմուշները
1 րոպեի ընթերցում

Զինված ուժերի համար նախատեսվող նոր համազգեստի նախագծման և փորձարկման աշխատանքները ընթանում են բնականոն հունով, և առաջիկայում սպասվում են առաջին փորձանմուշները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Գործընթացը իր բնականոն հունով գնում է։ Վերջերս ամերիկյան այցիս ընթացքում հրապարակել էի որոշակի տեղեկատվություն դրա մասին։ Մենք ընթացիկ տարում սպասում ենք դաշտային համազգեստի առաջին փորձանմուշներին, որը մի քանի հազար է»,– ասաց Պապիկյանը։
Նախարարը հավելեց, որ փորձանմուշները պետք է անցնեն դաշտային փորձարկում, որից հետո արդեն կլինի ամբողջ բանակի համազգեստի փոփոխություն։
Կարդացեք հոդվածը` English