Հայաստան

2025 թվականին 17 հազար 180 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, 3166-ի քաղաքացիությունը դադարեցվել է

1 րոպեի ընթերցում

2025 թվականին 17 հազար 180 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, 3166-ի քաղաքացիությունը դադարեցվել է

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2025 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում 17 հազար 180 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված թվի համեմատ 15.5 տոկոսով ավելի է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: 

«Դադարեցվել է 3166 անձի քաղաքացիությունը, այստեղ ևս ունենք աճ 10.7 տոկոսով, բայց ընդհանուր համայնապատկերում քաղաքացիություն ստացած անձանց թիվը գերակշռում է»,- ասաց Սարգսյանը: 

Նախարարը նշեց՝ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել Ղարաբաղից բռնի տեղահանված 21 հազար 916 անձ:

«14 հազար 64 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, անձնագրավորման միջոցով քաղաքացիություն ձեռք է բերել նաև 7191 անչափահաս»,- նշեց Արփինե Սարգսյանը:

2025 թվականի ընթացքում անձնագիր է տրամադրվել 312 հազար 177 քաղաքացու: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում