Միացյալ Նահանգներ

Թրամփը խոսել է ԱՄՆ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուների մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը խոսել է ԱՄՆ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուների մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անգամ չի էլ մտածում հաջորդ անգամ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ նախագահն այս և այլ հարցերի մասին խոսել է CBS News-ին տված հարցազրույցում։

Լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում է մասնակցել ու առաջադրել թեկնածությունը 2028 թվականի նախագահական ընտրություններին՝ Թրամփն ասել է․ «Ես անգամ չեմ էլ մտածում այդ մասին։ Սակայն ասեմ ձեզ՝ շատերն են ցանկանում, որ ես առաջադրվեմ։ Այդուհանդերձ, մեր (խմբ․- հանրապետականների) ու դեմոկրատների միջև տարբերությունն այն է, որ մենք շատ ուժեղ թեկնածուներ ունենք։ Չեմ ցանկանում անուններ ասել, քանի որ դա տեղին չէ, դեռ շատ վաղ է»։ 

Հարցին, թե ինչ կարծիք ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թեկնածության վերաբերյալ՝ Թրամփը պատասխանել է․ «Ինձ իսկապես դուր է գալիս Ջեյ Դի Վենսը։ Ինձ նաև դուր է գալիս Մարկո Ռուբիոն։ Մենք անհավանական թեկնածուներ ունենք»։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում