Տնտեսություն

Հայկական ապրանքների մուտքը գերմանական շուկա կհեշտանա. Էկոնոմիկայի նախարարը հայտնել է նոր պայմանավորվածության մասին

2 րոպեի ընթերցում

Հայկական ապրանքների մուտքը գերմանական շուկա կհեշտանա. Էկոնոմիկայի նախարարը հայտնել է նոր պայմանավորվածության մասին

Հայաստանը միացել է  «Ներմուծման խթանման գրասենյակ»  գերմանական հարթակին, որտեղ հայաստանցի արտահանողները հնարավորություն կունենան հանդիպել Գերմանիայի խոշորագույն ներմուծողների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գերմանիայից նկարահանած տեսանյութով հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Հայաստանը միացավ  Import Promotion Desk գերմանական հարթակին, որտեղ մեր արտահանողները հնարավորություն ունեն հանդիպել Գերմանիայի խոշորագույն ներմուծողների հետ: Սա հնարավորություն է տալիս մեր արտահանողներին շատ ավելի հեշտությամբ հայտնվել գերմանական շուկայում և շատ ավելի հեշտությամբ ապրանքներ արտահանել Գերմանիա»,-ասաց Պապոյանը: 

Հայաստանը Գերմանիայի «Ներմուծման խթանման գրասենյակ» (IPD) նախաձեռնության մեջ ներառելու որոշումը կայացվել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստում։ 

Պապոյանն ընդգծել է, որ այն հնարավորություն կտա հայ գործարարներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, ապահովել իրենց ներկայությունը գերմանական շուկայում և բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը։ 

IPD նախաձեռնությունը ծառայում է որպես կամուրջ՝ միավորելով գործընկեր երկրների ձեռնարկությունները Գերմանիայի և Եվրամիության վստահելի ներմուծողների հետ։ Ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն, շուկայի մուտքի աջակցություն և արտահանման կարողությունների զարգացման նպատակային ծրագրեր։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում