ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել է ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն աջակցելու պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 31-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքի, ժողովրդագրության, զբաղվածության և սոցիալական աջակցության ոլորտներում, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների դերը սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։ Նախարարն ընդգծել է, որ տարիների ընթացքում կազմակերպության հետ ձևավորված փոխվստահության մթնոլորտն ու արդյունավետ համագործակցությունը թույլ են տալիս ՄԱԿ-ի հետ հարաբերությունները դիտարկել երկարաժամկետ հեռանկարով։ Ֆրանսուազ Ժակոբը ևս շեշտել է նախարարության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և վերահաստատել ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը։ Նա նշել է, որ կազմակերպության գործակալությունները ներկայումս ակտիվորեն գործում են Հայաստանում՝ նպատակ ունենալով իրենց ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում։ 

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև խնամքի տնտեսության տեսլականի զարգացման և Համաշխարհային սոցիալական գագաթնաժողովին մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել փոխգործակցությունը։

 

Հայերեն

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Վերջին հանգրվան» ներկայացմամբ եզրափակվել է «Վերելք» փառատոնը

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ