Ռումինիան հայտարարել է երկրում ՆԱՏՕ-ի զորքերի թվակազմի ավելացման մասին

2 րոպեի ընթերցում

Ռումինիայում ամերիկյան զորակազմի կրճատումը կփոխհատուցվի ՆԱՏՕ-ի այլ երկրներից զորքերի թվի ավելացմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Ցոյուն «Ազատ Եվրոպայի» ռումինական հարթակին տված հարցազրույցում։

«Մենք ԱՄՆ-ի հետ և ՆԱՏՕ-ի շրջանակներում քննարկում ենք մեր պաշտպանական և զսպման ունակությունների հետագա մեծացման ուղիները, - ասել է նա։ - Մեր հիմնական ուշադրությունն այժմ կենտրոնացած է հակաօդային պաշտպանության վրա…. Մինչև տարեվերջ և հաջորդ տարի մենք կտեսնենք…. ՆԱՏՕ-ի ամրապնդված ներկայությունը Ռումինիայում և առանձնապես՝ ՆԱՏՕ-ի ամրապնդված ներկայությունը միջամտելու հնարավորության առումով, եթե Ռումինիան անմիջական վտանգի ենթարկվի»։

«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների տեսակետից ներկայում աշխատանքի գլխավոր ուղղությունն է կարողանալ միասին համատեղ ներդրումներ կատարել պաշտպանական արդյունաբերության ոլորտում», - շարունակել է նախարարը։

Օրերս Միացյալ Նահանգները Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է երկրում իր  զորակազմը մոտ 700 զինվորականով կրճատելու մասին:

Եվրոպա

ԱՄՆ-ն Ռումինիային ծանուցել է երկրում ամերիկացի զինվորականների թիվը 700-ով կրճատելու մասին

Հայերեն Русский

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը

«ՈւսանողականFest»-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում

Բելգիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանով, կյանքի են կոչվում կոնկրետ ծրագրեր