Սիրիայի պաշտպանության նախարարն ավարտել է պաշտոնական այցը Մոսկվա

2 րոպեի ընթերցում

Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մուրհաֆ Աբու Կասրան և նրան ուղեկցող պատվիրակությունն ավարտել են Ռուսաստանի Դաշնություն կատարած եռօրյա պաշտոնական այցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Պաշտպանության նախարարությունն իր Telegram ալիքում հրապարակված գրառման մեջ նշել է, որ այցի շրջանակներում տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ուղիները։

Ռուսաստանի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ ՌԴ և Սիրիայի նախագահների միջև վերջերս կայացած հանդիպումը երկու պաշտպանության նախարարությունների միջև հարաբերություններին նոր թափ է հաղորդել համապարփակ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Նա հավելել է, որ երկու երկրների միջև համատեղ օրակարգը լայն և բազմազան է և ներառում է ռազմական պատրաստության, տեխնիկական և անվտանգության համագործակցության վերաբերյալ տարբեր փաթեթներ։

Գեներալ-մայոր Մուրհաֆ Աբու Կասրան և նրան ուղեկցող պատվիրակությունը Մոսկվա էին մեկնել հոկտեմբերի 28-ին։ Այցի շրջանակում նրանք քննարկումներ են ունեցել մի շարք համատեղ ռազմական հարցերի շուրջ՝ երկու երկրների շահերին համապատասխան։

Հոկտեմբերի 15-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան պաշտոնական այցով մեկնել էր Մոսկվա և Կրեմլում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ժամանակ աշ-Շարաան հաստատել էր, որ Սիրիան ձգտում է «վերակարգավորել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ», իսկ Պուտինն ընդգծել էր Մոսկվայի հանձնառությունը՝ աջակցելու Սիրիային պատերազմից հետո վերականգնման փուլում։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան