Հայաստան-Ֆրանսիա մշակութային կապեր. ամփոփվել է «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը

4 րոպեի ընթերցում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Հավաքածուների պահպանման պլան» խորագրով վերապատրաստման ամփոփիչ միջոցառումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ՝ Ազգային ժառանգության ինստիտուտի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից: 

Ծրագրի ամփոփմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, դեսպանատան ներկայացուցիչներ, հայաստանյան թանգարանների տնօրեններ:

«Ծրագիրը միավորել է Հայաստանի և Ֆրանսիայի տարբեր մշակութային կառույցների՝ մշակութային ժառանգության պահպանության գործընթացը դարձնելով առավել համակարգված և արդյունավետ։ Այս նախաձեռնությունը կարելի է համարել ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության լավագույն օրինակներից մեկը։ Ժառանգության պահպանության նորօրյա մարտահրավերների դիմագրավման համատեքստում այն արտացոլում է համընդհանուր պատասխանատվությունը և առաքելությունը։ Ծրագիրը խորհրդանշում է հայ-ֆրանսիական պատմական և մշակութային սերտ կապերը՝ միաժամանակ ուղենշելով մեր երկու երկրների միջև համագործակցության զարգացման լայն հեռանկարները»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի կառավարությանը, գործընթացում ներգրավված բոլոր կողմերին և ֆրանսիացի գործընկերներին՝ իրենց մասնագիտական փորձով և ներգրավմամբ դասընթացի հաջող ընթացքին նպաստելու համար: 

Նա հույս է հայտնել, որ ծրագիրը կունենա շարունակական բնույթ՝ նպաստելով մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության խորացմանը և համատեղ նախաձեռնությունների իրագործմանը։

«Հավաքածուների պահպանման պլան» մեկշաբաթյա վերապատրաստումը միավորել է ժառանգության ոլորտի մասնագետներին, զինվորականներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ հայաստանյան պատմամշակութային ժառանգության դերակատարների կարողությունների ամրապնդման համար կարևոր հետևյալ թեմաների շուրջ՝ 

· մշակութային արժեքների կառավարման հարցերը երկրաշարժից հետո, 

· մեծածավալ ստեղծագործությունների և օրգանական նյութերի տեղափոխում, 

· զինված հակամարտության դեպքում ժառանգության պաշտպանության միջոցառումներ: 

«Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի» (Fonds de solidarité pour les projets innovants) կողմից։ Այն անցկացվել է երկու փուլով. 2022-2023 թթ. իրականացվել է 14 ծրագիր՝ 400 մասնակցով, 2024-2025 թթ.՝ 9 ծրագիր՝ ընդգրկելով 240 մասնակցի:

Հայերեն العربية فارسی Français

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26