Աշխարհ

Լուվրից գողության համար կասկածվողներից երկուսը մասամբ ընդունել են մեղադրանքը

2 րոպեի ընթերցում

Լուվրից գողության համար կասկածվողներից երկուսը մասամբ ընդունել են մեղադրանքը

Լուվրի թանգարանից գողության համար կասկածյալներից երկուսը մասամբ ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, սակայն գողացված զարդերի գտնվելու վայրի մասին նախաքննական մարմինը տեղեկություն դեռ չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Փարիզի դատախազ Լոր Բեքուոն։

«Այդ անձանց կասկածում են թանկարժեք զարդեր գողանալու նպատակով Ապոլոնի պատկերասրահ ներխուժելու համար։ Այս պահին երկուսն էլ մասամբ ընդունել են, որ մասնակցել են գողության օպերացիային»,- նշել է դատախազը։

Ձերբակալվածներից մեկը 34 տարեկան է, ազգությամբ ալժիրցի, նա 2010 թվականից բնակվում է Ֆրանսիայում, երկրորդը՝ 39 տարեկան է, ծագումով՝ Ֆրանսիայից։

Կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ի երեկոյան՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց Փարիզի արվարձաններից մեկում։

Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում