Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի եւ Եվրանեսթ ԽՎ համանախագահի հետ
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջիի և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Ազգային ժողովի նախագահը ողջունել է գործընկերների այցը Հայաստան և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի անցկացումը Երևանում: Եվրոպացի պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին վեհաժողովի 12-րդ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել վեհաժողովի աշխատանքներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին և Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: