Տնտեսություն

ՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 15 մլն դրամով

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 15 մլն դրամով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2026 թվականի պետական բյուջեից կտրամադրվի 602 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Նախորդ տարվա համեմատ կա 15 մլն դրամի ավելացում, որը պայմանավորված է տեխնիկական հագեցվածության բարելավման գծով 8 մլն դրամը չնախատեսելով այս տարի: Այս տարի տեխնիկական հագեցվածության գծով միջոցներ չենք նախատեսել բոլոր պետական մարմիններում, և 23 մլն դրամ ավելացվել է ապարատի պահպանման ծախսերը»,- ասաց Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում