Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Ալեքսանդրա Պամելա Քոուլն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ գործակցության զարգացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, զրուցակիցները խոսել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև խորացող համագործակցությունից, քննարկել տարածաշրջանային հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում