ԱՄՆ-ն Ռումինիային ծանուցել է երկրում ամերիկացի զինվորականների թիվը 700-ով կրճատելու մասին

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությանն իրազեկել է երկրում իր  զորակազմը մոտ 700 զինվորականով կրճատելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ռումինիայի պաշտպանական գերատեսչության մամուլի հաղորդագրությունը։

«Ազգային պաշտպանության նախարարությունը տեղեկացվել է ՆԱՏՕ-ի արևելյան թևում տեղակայված ամերիկյան զորքերի թվակազմի փոփոխության մասին՝ Միացյալ Նահանգների զինված ուժերի գլոբալ դիրքի վերագնահատման գործընթացի շրջանակներում.... Բրիգադի ստորաբաժանումների թվում, որոնց ռոտացիան Եվրոպայում կդադարեցվի, հիշատակվում են նաև այն ուժերը, որոնք ուղարկվել են Ռումինիա և տեղակայվել Միխայիլ Կոգելնիչանու (ավիաբազայում)», - հաղորդվում է փաստաթղթում։

Նշվում է, որ մոտ 1000 ամերիկացի զինվորական կմնա երկրի տարածքում, ինչը նշանակում է զորակազմի կրճատում մոտավորապես 700 զինվորականով:

Հայերեն Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում