Միացյալ Նահանգներ

Թրամփն ափսոսանք է հայտնել, որ չի կարող թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետի համար

1 րոպեի ընթերցում

Թրամփն ափսոսանք է հայտնել, որ չի կարող թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երրորդ ժամկետով վերընտրվելու հեռանկարն անիրատեսական է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա լրագրողներին ասել է նախագահական ինքնաթիռում՝ Ճապոնիայից Հարավային Կորեա մեկնելիս:

Թրամփն ընդգծել է իր նախագահության ընթացքում ցուցաբերած «լավագույն» արդյունքները։

«Միանգամայն ակնհայտ է, որ ինձ չի թույլատրվում կրկին թեկնածություն առաջադրել նախագահի պաշտոնի համար։ Դա շատ վատ է: Դա անհեթեթություն է», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի ձայնագրությունը տարածել է Forbes Breaking News-ը։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ ԱՄՆ-ում բազմաթիվ հրաշալի մարդիկ կան այդ պաշտոնին արժանի։

ԱՄՆ նախագահի համար ժամկետների քանակի սահմանափակումը հաստատում է ամերիկյան Սահմանադրության 22-րդ ուղղումը։ Այնտեղ ամրագրված է, որ նույն անձը չի կարող պաշտոնավարել երկու ժամկետից ավելի, անկախ այն բանից՝ դրանք անընդմեջ են, թե ընդմիջումով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում