Մարզեր

Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ժամը 10․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։

Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։

«Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում