ՀԷՑ մարզային ցանցում բացահայտվել է 727 հազար կՎտ/ժ էլեկրաէներգիայի հավելագրում

3 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մարզային ցանցերից մեկում բացահայտվել է շուրջ 727 հազար կՎտ/ժ քանակի էլեկտրաէներգիայի հավելագրում ցանցի սեփական կարիքների համար նախատեսված էլեկտրաէներգիայի հաշվառման հաշվիչների վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, նշելով՝ ըստ պատասխանատու աշխատակիցների՝ հավելագրումն իրականացվել է «անմիջական վերադասի» ուղիղ ցուցումով։

«Իսկ թե ի՞նչ նպատակ են հետապնդել՝ այդ հերթական «մեքենայությունն» «իրենց ձևով մոգոնելիս» և կյանքի կոչելիս՝ թողնում եմ ձեր երևակայությանը. ինքս կարող եմ ենթադրել իհարկե, բայց և վստահ եմ՝ նախաքննական մարմինները կգտնեն բոլոր այս և մյուս՝ նմանատիպ հարցերի պատասխանները։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը:

Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է՝ ՀԷՑ-ի տարբեր մասնաճյուղերում իրականացվող թիրախային վերահսկողության և հասցեական ստուգումների արդյունքերով մինչև օրս բացահայտվել են տասնյակ հազարավոր կՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակի հաշվառման հետ կապված բազմաբնույթ իրավախախտումներ եւ մեքենայություններ:

«Այդ թվում՝ սպառված էլեկտրաէներգիայի հավելագրումներ՝ ֆիզիկական անձ սպառողների հաշվին, բյուջետային հիմնարկների հաշվին, տնտեսվարող սուբյեկտների հաշվին և այլն: Ինքնավար էլեկտրաարտադրողների (արևային կայանների) կողմից արտադրված և բաշխիչ ցանց հետ մղված էլեկտրաէներգիայի թերգրանցումներ։ Բաշխիչ ցանցում առկա իրական տեխնիկական կորուստների «արհեստական» նվազեցում և խեղաթյուրված (կեղծված) տվյալների փաստաթղթավորում և այլն»,- նշել է նա:

ՀԷՑ-ի դեմ 2025 թվականի հուլիսի 18-ին վարչական վարույթ է հարուցվել՝ ուսումնասիրելու էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերը։ Նույն օրը, ՀԾԿՀ նախագահի կողմից, Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ: 

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացի շրջանակներում, ինչի անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր» ընկերությունների խումբն է։

Հայերեն Русский

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA