Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է աշխարհի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից

3 րոպեի ընթերցում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է աշխարհի առաջնությունում հայ Հայաստանը ներկայացնող մարզիկների գրանցած արդյունքներից: 

«Աշխարհի այս առաջնությունը մեզ համար շատ հաջող ստացվեց: Ես մեդալային ակնկալիքներ ունեի, այո: Ափսոսում եմ, որ Մամիկոն Խաչատրյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն՝ հավաքելով նույնքան միավոր, որքան չեմպիոն դարձած մարզիկը: Կարող էինք նաև աշխարհի չեմպիոն դառնալ: Ափսոսում է, որ Համլետ Մանուկյանը, որը լուրջ ներուժ ունի, միայն 4-րդ տեղը զբաղեցրեց»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Սերոբյանը: 

Մասնագետի խոսքով` հենացատկի վրա իր վարժությունն անթերի է կատարել Արթուր  Դավթյանը, որի ներկայությունը և մասնակցությունն առաջնությանը  մեծ դեր է խաղացել ամբողջ թիմի ու մասնավորապես երիտասարդների դրական մասնակցության վրա: 

«Մենք, այս արդյունքներով հանդերձ, շատ աշխատանք ունենք կատարելու: Բարդ է լինելու, բայց հաջորդ տարվանից թիմային ենք մասնակցելու մրցաշարերին: Նպատակ ունենք Օլիմպիական խաղերի թիմային վարկանիշ նվաճել»,-առանձնացրեց նա: 

Անդրադառնալով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Համլետ Մանուկյանի ելույթներին` Սերոբյանն ընդգծեց, որ աշխարհի առաջնության ժամանակ արձանագրված թերությունները նրան կստիպեն կատարյալ մասնակցություն ունենալ հաջորդ կարևոր ստուգատեսներին:

«Այս տարի նա միայն հաղթանակներ էր ունեցել, և հիմա պետք է, որ նաև պարտության համը զգա: Հաստատ գիտեմ, որ զայրացած է ինքն իր վրա, բայց նաև գիտեմ, որ նրա հետ ամեն ինչ լավ է լինելու»,-ընդգծեց մասնագետը: 

Հավաքականի մարզիչ  Հայկ Նազարյանը ևս գոհ է մարզիկների կատարած աշխատանքից:

«Մեր մարզիկներն արեցին իրենց լավագույնը։  Մասնավորապես Արթուր Դավթյանը իր լավագույն ցատկը կատարեց»,-շեշտեց Նազարյանը:  

Ինդոնեզիայի մայրաքաղաք  Ջակարտայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը դարձան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ: 

Հայերեն

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել