Մասկը կհեռանա Tesla-ից, եթե իրեն չվճարեն 1 տրիլիոն դոլար

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարող է լքել Tesla-ում գործադիր տնօրենի պաշտոնը, եթե առաջարկվող 1 տրիլիոն դոլարի աշխատավարձի փաթեթը չհաստատվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Tesla-ի նախագահ Ռոբին Դենհոլմի՝ բաժնետերերին ուղղված նամակը։

Առաջարկվող «կատարողականի վրա հիմնված ծրագիրը» մշակվել է Մասկին պահելու և մոտիվացնելու համար, որպեսզի նա շարունակի ղեկավարել Tesla-ն առնվազն ևս 7,5 տարի, ասել է Դենհոլմը նամակում։

Դենհոլմը նշել է, որ Մասկի առաջնորդությունը «խիստ կարևոր է» Tesla-ի հաջողության համար, և զգուշացրել, որ առանց նրան պատշաճ կերպով խրախուսող ծրագրի՝ ընկերությունը կարող է կորցնել նրա «ժամանակը, տաղանդը և տեսլականը»։ Նամակում Դենհոլմը նշել է, որ Մասկի դերը կենսական նշանակություն ունի, քանի որ Tesla-ն ձգտում է դառնալ արհեստական ​​​​բանականության և ավտոնոմ տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար։

Tesla-ի խորհուրդը տարիներ շարունակ քննադատության է ենթարկվել Մասկի հետ սերտ հարաբերությունների պատճառով: Դելավերի դատարանը 2025 թ. սկզբին չեղյալ է հայտարարել 2018 թվականի նրա աշխատավարձի պայմանագիրը՝ պարզելով, որ այն անօրինական կերպով է շնորհվել, և որ դրա շուրջ բանակցել են այն տնօրենները, որոնք լիովին անկախ չեն եղել: 

Հայերեն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը