Ռուսաստան

Սիրիայի ԱԳ նախարարության պատվիրակությունը դեսպանատան գործունեությունը վերականգնելու համար կժամանի Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ԱԳ նախարարության պատվիրակությունը դեսպանատան գործունեությունը վերականգնելու համար կժամանի Մոսկվա

Սիրիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին կժամանի Մոսկվա՝ Սիրիայի դեսպանատան լիարժեք գործունեությունը վերականգնելու, այդ թվում՝ հյուպատոսական ծառայությունների մատուցման համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։

«Այսօր Սիրիայի արտաքին գործերի նախարարության տեխնիկական պատվիրակությունը մեկնում է Ռուսաստան՝ հյուպատոսական և վարչական ծառայությունների վերականգնման համապարփակ գործողությունների ծրագիր մշակելու, կայուն գործունեություն և այնտեղ բնակվող սիրիացի քաղաքացիների համար ամենաբարձր մակարդակի սպասարկում ապահովելու համար», - գրում է գործակալությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում