Մերձավոր Արևելք

Իսրայելը կորոշի, թե որ օտարերկրյա զորքերն են ընդունելի Գազայում հրադադարի ռեժիմը պահպանելու համար․ Նեթանյահու

2 րոպեի ընթերցում

Իսրայելը կորոշի, թե որ օտարերկրյա զորքերն են ընդունելի Գազայում հրադադարի ռեժիմը պահպանելու համար․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն է որոշելու, թե օտարերկրյա որ ուժերին կթույլատրի կթույլատրի ընդգրկվել Գազայում նախատեսված միջազգային ուժերի կազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Թեև Թրամփի վարչակազմը բացառել է ամերիկյան զորքեր ուղարկելը Գազա, այն բանակցություններ է վարում Ինդոնեզիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ բազմազգ ուժերին մասնակցելու վերաբերյալ։

«Մենք վերահսկում ենք մեր սեփական անվտանգությունը, և մենք նաև միջազգային ուժերի վերաբերյալ հստակեցրել ենք, որ Իսրայելը կորոշի, թե որ ուժերն են մեզ համար անընդունելի։ Այսպես ենք մենք գործում ու շարունակելու ենք գործել», - ասել է Նեթանյահուն կառավարության նիստում։ 

Ավելի վաղ Նեթանյահուն ակնարկել էր, որ դեմ կլինի թուրքական անվտանգության ուժերի որևէ դերակատարմանը Գազայում:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով այցելել էր Իսրայել, հայտարարել է, որ միջազգային ուժերը պետք է կազմված լինեն «այն երկրներից, որոնց հետ Իսրայելը հարմարավետ է զգում»:

Իսրայելը, որը երկու տարի շարունակ շրջափակման մեջ էր պահում Գազան, շարունակում է վերահսկել անկլավ մուտք գործելու բոլոր ուղիները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում