Մերձավոր Արևելք

Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Նաբատիե շրջանի Թուլ բնակավայրում իսրայելական ուժերի կողմից մեքենայի թիրախավորման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Al Arabia-ի փոխանցմամբ՝ իսրայելական հարվածից զոհվածները «Հեզբոլլահ»-ի անդամներից մեկն է և նրա կինը։

Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ իսրայելական ուժերն անօդաչու թռչող սարքից հրթիռ են արձակել Նաբատիե շրջանի Մայս ալ-Ջաբալ քաղաքի թաղամասերից մեկի ավերված տան ուղղությամբ․ տուժածներ չկան։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում