ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզին հատկացրել է 738 միլիոն 38 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը 2025 թվականի հոկտեմբերի 23-ի հերթական նիստում որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար հատկացնել 738 միլիոն 38 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 67 միլիոն 575.9 հազար դրամ է հատկացվել Հ-30 /Մ-4/-Ճամբարակ-/Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 41+158+կմ 55+200 հատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։

Մեկ այլ որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզին մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվել է 679 միլիոն 519.8 հազար դրամ, որից 316 միլիոն 189.8 հազար դրամը՝ Սևան համայնքի Սևան քաղաքի Իսահակյան, Սայաթ-Նովա, Աբովյան, Էներգետիկների, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Սյունյաց, Ռուսական և Գեղամա փողոցների և Սևան համայնքի Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգման, իսկ 363 միլիոն 330.0 հազար դրամը՝ Գավառ համայնքի Գավառ քաղաք, Հացառատ թաղամասի Պետրովի փողոց, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան, Հայրավանք, Բերդկունք և Ծովազարդ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար։ Նշված բոլոր տեղամասերում շինարարական աշխատանքներն ավարտվել են։ 

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ