ՊԵԿ-ը կեղծված նույնականացման համարներով մեքենաների ներմուծման դեպք է բացահայտել

1 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն կեղծված նույնականացման համարներով մեծ քանակի մեքենաների ներմուծման դեպք է բացահայտել: 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Վերջերս մեծ բացահայտում ենք արել՝ մոտ 1-1.5 մլրդ դրամի թաքցված հարկեր, որի մասին հաղորդում ենք ներկայացրել։ Խոսքը մեծ քանակով մեքենաների ներմուծման մասին է, որոնք կեղծված նույնականացման համարներով են եղել»,- ասաց Հակոբյանը:

Էդուարդ Հակոբյանը նշեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում կոմիտեում 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 71 ծառայողական քննություն, որից 59-ը ավարտվել է կարգապահական պատասխանատվության կիրառմամբ, ինչը 64 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից: Տարվա սկզբից մոտ 23 հաղորդում էլ ներկայացվել է առերևույթ հանցագործությունների վերաբերյալ:

Հայերեն

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան