Արմեն Քթոյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Արմեն Քթոյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր, բոլորն էլ կողմ են քվեարկել։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Ազգային ժողովին էր առաջարկել Արմեն Քթոյանի թեկնածությունը։ 

Թեկնածուի կենսագրությունը և աշխատանքային ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։ Արմեն Քթոյանը ներկայացրեց ԿԲ գործունեության վերաբերյալ իր պատկերացումները՝ նշելով, որ կառույցը պետք է շարունակի իր դրամավարկային քաղաքականությունը միջազգային լավագույն փորձին համահունչ։

Նա կարևորեց ֆինանսական համակարգի թվայնացման ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ կան գործիքներ, որոնք կարող են մեղմել շուկայում առկա բարձր տոկոսադրույքները կամ ապահովել դրանց ավելի համաչափ արձագանքը քաղաքականության տոկոսադրույքներին։ Քթոյանը հատուկ ուշադրություն է դարձրել նաև հաճախորդների իրավունքների պաշտպանությանը՝ որպես ԿԲ առանցքային հանձնառության։

Պատգամավորների հարցերին պատասխանելիս նա անդրադարձավ կրիպտոարժույթների շուկայի կարգավորման, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների, ինչպես նաև սոցիալական ապահովության և սահմանամերձ շրջանների ծրագրերին։

Քննարկումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները ֆինանսական համակարգի, վարկային քաղաքականության, առողջության ապահովագրության և պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։

Եզրափակիչ ելույթում Արմեն Քթոյանը նշեց, որ սահմանամերձ շրջաններում բնակարանաշինության պետական ծրագիրը վարկային բնույթ ունի, և բանկերը պարտավոր են գնահատել հայտատուների վարկունակությունը՝ որոշումներ կայացնելով այդ հիման վրա։

Նա նաև կարևորեց սոցիալական բնակապահովության համալիր ծրագրերի մշակումը և խոսել կրիպտոարժույթների շրջանառության ոլորտում կարգավորումների կատարելագործման անհրաժեշտության մասին։

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին