Ճապոնիայի վարչապետն անհանգստացած է Չինաստանի, Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի քաղաքականությունից

2 րոպեի ընթերցում

Սանաե Տակաիչին Ճապոնիայի վարչապետի պաշտոնում խորհրդարանում ունեցած իր առաջին ծրագրային ելույթում հայտարարել է երկրի պաշտպանությունն ամրապնդելու և ազգային անվտանգության ռազմավարությունը փոխելու անհրաժեշտության մասին, մտահոգություն է հայտնել տարածաշրջանում Չինաստանի, Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի քաղաքականության առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

«Բաց, ազատ և կայուն միջազգային կարգը, որին մենք ընտելացել ենք, ուժեղ ցնցումների է ենթարկվել ուժերի հավասարակշռության պատմական փոփոխության և աշխարհաքաղաքական մրցակցության սրման պատճառով։ Ճապոնիայի շուրջ տարածաշրջանում մեր հարևանների՝ Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ռազմական ակտիվությունը և մյուս գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում», - ասել է նա։

Նրա խոսքով՝ Ճապոնիան պետք է ակտիվորեն առաջ մղի պաշտպանական հզորության ամրապնդումը։ 

Սանաե Տակաիչին նշել է, որ նոր ռազմավարությունն ազգային անվտանգության ոլորտում պետք է պատրաստ լինի մինչև 2026 թ. վերջը։ Վարչապետը շարունակել է, որ իր կառավարությունը մտադիր է ամենամյա պաշտպանության ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 2%-ին 2026 թ. մարտին, այլ ոչ թե 2027 թվականին, ինչպես պլանավորվել էր սկզբում: 

Վարչապետի հայտարարությունները հնչել են հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին ընդառաջ, որը կարող է Տոկիոյից պահանջել զգալիորեն ավելացնել պաշտպանության ծախսերը։ Տակաիչին ասել է, որ ցանկանում է Թրամփի հետ քննարկել Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի ուժեղացումը։

Ճապոնիան ներկայում իրականացնում է պաշտպանության զարգացման հնգամյա ծրագիրը։ Ավելի վաղ Ճապոնիան ռազմական ոլորտում տարեկան ծախսել է ՀՆԱ-ի շուրջ 1%-ը։ Սակայն 2022 թվականից ի վեր Տոկիոն սկսել է պաշտպանության ոլորտում ներդրումներն ավելացնել, որպեսզի հասցնի ՀՆԱ-ի 2%-ի։ Այս պլանի կատարման դեպքում տարեկան պաշտպանական ծախսերը կհասնեն 73 միլիարդ դոլարի։

Ռուսաստան

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման մտադրության մասին

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն