Ռուսաստան

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման մտադրության մասին

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման մտադրության մասին

Ճապոնիայի կառավարությունը տրամադրված է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքմանը, չնայած երկկողմ հարաբերությունների բարդ իրավիճակին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նոր վարչապետ Սանաե Տակաիչին պաշտոնի ստանձնման առիթով խորհրդարանում ունեցած իր ծրագրային ելույթում:

«Ճապոնիայի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են բարդ իրավիճակում, սակայն Ճապոնիայի կառավարության քաղաքականությունն այն է, որ լուծվի «հյուսիսային տարածքների» (խմբ.՝ Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլյան կղզիների հարավային մասը) խնդիրը և կնքվի հաշտության պայմանագիր», - ասել է նա:

Տակաիչին նաև կրկնել է, որ Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը, որ Տոկիոն դատապարտում է Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում:

Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից  խորհրդակցություններ են վարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով հաշտության պայմանագրի շուրջ: Դրան տանող ճանապարհին հիմնական խոչընդոտը մնում են տարաձայնությունները Կուրիլյան կղզիների հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ: Պատերազմի ավարտից հետո ամբողջ կղզեխումբը միացվեց ԽՍՀՄ-ին, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի խումբ մանր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։ 

Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Տոկիոյի կողմից հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո ՌԴ-ն դադարեցրել է Ճապոնիայի հետ խորհրդակցությունները հաշտության պայմանագրի հարցի շուրջ։ Մոսկվան նաև դուրս է եկել Կուրիլյան կղզիների հարավում համատեղ տնտեսական գործունեություն կազմակերպելու շուրջ բանակցություններից, կղզիների ճապոնացի նախկին բնակիչների ուղևորություններն այնտեղ դադարել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում