Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության օրակարգը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության ամբողջ օրակարգը։
Մտքեր են փոխանակվել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման շուրջ։
Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում և ձևաչափերով արդյունավետ փոխգործակցությունն ապահովող նախաձեռնությունները։
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել տարածաշրջանային իրողությունների, այդ թվում՝ օգոստոսին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ու կարևոր զարգացումներին։
Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, այդ թվում՝ հիդրիդային սպառնալիքաների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում զարգացումներին։