Երևան

Մալաթիա տոնավաճառում բռնկված հրդեհը դեռևս չի մարվել. դեպքի վայր է մեկնել ևս 4 մարտական հաշվարկ

1 րոպեի ընթերցում

Մալաթիա տոնավաճառում բռնկված հրդեհը դեռևս չի մարվել. դեպքի վայր է մեկնել ևս 4 մարտական հաշվարկ

Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում բռնկված հրդեհը դեռևս չի մարվել: Տեղում աշխատանքներ իրականացնող 6 մարտական հաշվարկին միացել է ևս 4-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Փրկարար ծառայությունը: 

«Հոկտեմբերի 23-ին ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ժամը 14։54-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում