Երևան

Մալաթիա տոնավաճառում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

1 րոպեի ընթերցում

Մալաթիա տոնավաճառում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hոկտեմբերի 23-ին ժամը 14:01-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում