Սպորտ

Կապանում արդիական և պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ ունենալն առաջնահերթություն է. ԿԳՄՍ նախարար

2 րոպեի ընթերցում

Կապանում արդիական և պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ ունենալն առաջնահերթություն է. ԿԳՄՍ նախարար

Կապանում արդիական և պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ ունենալը համարվում է առաջնահերթություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Առաջնահերթություն է Կապանում ունենալ արդիական և պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ։ Իսկապես հրատապ է։ Գիտեք, որ կառավարությունն էլ մեծ ջանքեր է դնում ֆուտբոլային ժամանակակից ենթակառուցվածք ունենալու ուղղությամբ։ Այս պահին մի շարք որոշումներ ունենք կայացրած Վանաձորի մարզադաշտի արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև կառավարությունն աջակցեց, որպեսզի Վաղարշապատ համայնքում մասնավորի կողմից կառուցվի ՈՒԵՖԱ-ի պահանջներին համապատասխան նոր ֆուտբոլային մարզադաշտ։ Շարունակում ենք աշխատանքները այս ուղղությամբ»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ Կապանի մարզադաշտի հարցով գործընթացները որոշակիորեն երկարել են գույքի գնահատման փուլում առաջացած խնդիրների պատճառով։
«Գույքը գնահատվել է, սակայն կադաստրի կոմիտեի գործընկերները որոշակի հարցեր են բարձրացրել գնահատված արժեքի վերաբերյալ, և այժմ գտնվում ենք այդ արժեքի ճշգրտման փուլում։ Ցավոք, սա եզակի դեպք չէ․ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների հետ կապված նման խնդիրներ հաճախ են ի հայտ գալիս, ինչն էլ երկարաձգում է գործընթացները։ Կարծում ենք՝ առաջիկայում համատեղ քննարկում կունենանք բոլոր գործընկերների հետ և լուծում կգտնենք»,– հավելեց Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում